Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը ոչ թե կրթական, այլ մանիպուլյատիվ քաղաքական նախագիծ է

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը ոչ թե կրթական, այլ մանիպուլյատիվ քաղաքական նախագիծ է
16.07.2025 | 13:37

Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլի ու Աննայի կողմից տևական ժամանակ տիրաժավորվող «Կրթվելը նորաձև է» հակահայկական ձևաչափին նոր ամպլուա է հաղորդվելու՝ այն հեռարձակվելու է նաև հեռուստատեսային տարբերակով։ Թերևս կասկած չկա, որ թեման «խուրդելու» են հանրային կոչվող գրպանային դարձած եթերով՝ քարոզելով իրենց հակապետական նարատիվները։

Փորեձնք հասկանալ, թե ինչ խնդիր է լուծում Նիկոլը։

Նախ՝ տևական ժամանակ, գոնե ինձ համար անհասկանալի, այդ խայտառակությունը դարձել է իշխանական քարոզչամեքենայի «մաքուր ձեռքերը», որով նրանք ինչ-որ էսթետ դիսկուրսների միջոցով փորձում են մարդկանց ուղեղը լվանալու դասական գործընթաց ծավալել։ Այստեղ խնդիրն ու առաջնայինը բովանդակայինը չէ, բնավ, այլ այն սեգմենտը, որի վրա սրանք փորձում են կառուցել իրենց ապագա «քաղաքական ճարտարապետությունը»։ Նիկոլի համար կա մի բանաձև՝ ինչքան նայիվ ու IQ միջինից ցածր՝ այնքան իր համար ավելի հարմար՝ իր դատարկաբանություններն ու իրականության հետ ոչ մի աղերս չուենցող պնդումները շատ ավելի լավ կընկալվեն որպես փիլիսոփայական բացարձակ ճշմարտություններ։

Խնդիրն այստեղ այն է, որ այդ հանդիպումների ընթացքում ամեն ինչ ներկայացվում է ձևախեղված, կոնտեքստից կտրված, զույգերը փորձում են մի քանի գրքեր ձեռքներին մարդկանց ցույց տալ, թե իրենք խորամուխ են եղել Խորենացու «Պատմություն Հայոց»-ի, Հայ եկեղեցու «Կանոնագրքի» և նմանօրինակ մի քանի անկյունաքարային աշխատությունների մեջ, սակայն դրանք ծխածածկույթ են՝ իրենց նարատիվը գեներացնելու համար, իսկ երբ հրապարակավ նրանց հակադարձում ես, բարձրաձայնում բացահայտ սուտն ու կեղծիքը, ամբողջ ֆեյքապետական ապարատը միանում է՝ ընդհուպ մանդատակիրները։

Այս ամենը խոսում է այն մասին, որ Նիկոլն ամբողջ արսենալը դրել է թեմայի մեջ՝ նախընտրական քարոզարշավ իրականացնելու նպատակով։ Փաստացի՝ Նիկոլը հերթական ընտրություններից դեռևս 8-9 ամիս առաջ իրականացնում է քարոզարշավ․ գրեթե բոլոր մարզերում լայնամասշտաբ ասֆալտապատում, ջրագծի անցկացում, ավտոբուսներ են տրամադրում տարբեր հակայնքների։ Ասեմ ավելին, ըստ օդում կախված լուրերի՝ առաջիկա ամիսներին ֆիննախը մի ծրագիր է մշակում, ըստ որի՝ իջեցվելու է նպաստ ստացող հանրության նպաստ ստանալու շեմը, որպեսզի ավելի մեծ թվով մարդիկ կարողանան նպաստներ ստանալ՝ այդ կերպ փաստացի բաժանելով օրինական ընտրակաշառք։

Այսպիսով, «Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը ոչ թե կրթական, այլ մանիպուլյատիվ քաղաքական նախագիծ է՝ ուղղված հասարակական գիտակցության վերակազմակերպմանն ու իշխանության համար նպաստավոր սոցիալական բազայի ձևավորմանը։ Իրական կրթության հետ այն ոչ մի առնչություն չունի․ դրա միջոցով սիմուլացվում է արժեքային դիսկուրս, որի բուն նպատակը գաղափարական դատարկությունը փաթեթավորելն է։ Եվ հենց այդպես էլ ձևավորվում է Նիկոլ Փաշինյանի ընտրական ինժեներիան՝ ոչ թե հանրային վստահության, այլ մեթոդիկ կառավարման, կախվածության ու տարրալուծման հաշվին։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1485

Մեկնաբանություններ